Պետությունը չի կարող ձեռքերը ծալած նստել։ Նրան երկրի զարգացման գործում կարեւոր դեր է վերապահված։ Այս մասին ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ, առաջիկա ընրությունների ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող Արթուր Խաչատրյանը։
Բանախոսը նշել է, որ սոցիալական արդարությունը կոչված է ապահովելու բարիքների արդար բաշխումը։ «Ժողովրդի գլխավոր բողոքը անարդարությունից է։ Հազարավոր մարդիկ աշխատում են օրուգիշեր եւ գրոշներ են ստանում։ Օլիգարխները, որոնք հիմա ձեռնարկատերեր են կոչվում, իրենց են վերցնում բարիքների մեծ մասը։ Պետությունը պասիվ համակարգողից պետք է վերածվի ակտիվ խաղացողի»,- ասել է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները պետք է ճիշտ քաղաքականություն վարեն կրթության, առողջապահության ոլորտում։
Իր հերթին թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը շոշափել է ՀՅԴ սոցիալական ծրագրերը՝ անդրադառնալով, մասնավորապես, աշխատատեղերի ստեղծման, բոլորի համարկրթության ապահովման, ծնելիության կարգավորման, արտագաղթի նվազեցման, աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման հարցերին։



























