Մեզ ասում են՝ «Դուք սեւ եք»․․․ Սակայն հենց սեւերն են նպաստել հայկական նույնականացման ու հոգեւոր արժեքների ձեւավորմանն ու պահպանմանը։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական առաջին հոլովակում։
«Հենց այդ սեւերն են ներդրում ունեցել մեր երկրի անվտանգության ամրապնդման գործում, ապահովել են մեր երեխաների կրթությունը, աննախադեպ զարգացրել են տեղեկատվական տեխնոլոգիաները․․․ Մենք անհանգստացած ենք Հայաստանի առջեւ կանգնած բազմաթիվ խնդիրներով եւ մարտահրավերներով՝ երկրի անվտանգությամբ, քաղաքացիների սոցիալական վիճակով, ավանդական արժեքների վրա հարձակումներով։ Գրենք մեր պատմությունը սեւով սպիտակին»,- մասնավորապես ասվում է նախընտրական հոլովակում։
Նշենք, որ քարոզարշավի առաջին օրը ՀՀԿ տարածել է չորս նախընտրական քարոզչական հոլովակ:











