Հայաստանը պետք է դառնա 21-րդ դարի հզոր երկիր։ Այս մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական առաջին հոլովակում։

«Հայաստանը պետք է ունենա հզոր տնտեսություն, արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի։ Հայաստանը պետք է բարգավաճի, եւ դա դեպի երազանք տանող միակ ճանապարհն է․․․»,- մասնավորապես ասվում է նախընտրական հոլովակում։