«Օրինաց Երկիր»-ը ի զորու է ներկայացնել ուժեղ ու մրցունակ ծրագիր, որ Հայաստանը կտանի զարգացման ճանապարհով: Նշվում է «Օրինաց Երկիր» կուսակցության քարոզչական առաջին տեսահոլովակում
«Հիմա շատ լավ հնարավորություն է ստեղծվել Հայաստանը տանել տնտեսական , սոցիալական արդյունավետ զարգացումների ճանապարհով… Վերջին շրջանում ընդունված է խոսել դուխով կառավարման մասին, է Ռոբերտ Քոչարյանն էլ էր դուխով կառավարում, Սերժ Սարգսյանն էլ էր դուխով կառավարում, ասում էր «ինչքան պետք է այդքան կպփենք»… Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի դուխով կառավարման ժամանակը: Այն տղամարդը , որն իր ընտանիքում դուխով կառավարում է, բայց այդ ընտանիքի սոցիալական եւ տնտեսական խնդիրները չեն լուծվում, դուխով կառավարումը չի կարող էֆեկտիվ լինել: Մենք կողմնակիցն ենք ոչ թե դուխով կառավարմանը, այլ խելքով կառավարմանը: Հայրենիքը պետք է կառավարել խելոքվ…»,- մասնավորապես նշվում է քարոզչական տեսահոլովակում:




























