Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակոմ հանդիպումը կայանալու է մարտի 5-ին Սոչիում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նշենք, որ վերջին անգամ նման ձեւաչափով երեք պետությունների ղեկավարները հանդիպել էին հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում, որտեղ պայմանավորվել էին ռազմագերիների եւ զոհված զինծառայողների դիակների փոխանակում իրականացնել:

Նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը կայացել է 2008թ. հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում, իսկ նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայենդորֆում նախագահ մեդվեդեւի նաախձեռնությամբ ստորագրվել էր հակամարտության կարգավորման սկզբունքները հստակեցնող հռչակագիրը:

Ալիեւն ու Սարգսյանը իրար հետ հանդիպել են նաեւ Ցյուրիխում` 2009թ. հունվարի 28-ին եւ Պրագայում` մայիսի 7-ին, իսկ հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում, հուլիսի 18-ին Մոսկվայում կայացել են եռակողմ հանդիպումներ: 2010թ. հունվարի 25-ին եւ հունիսի 17-ին եռակողմ հանդիպումներ են կայացել համապատասխանաբար Կրասնայա Պոլյանայում եւ Սանկտ-Պետերբուրգում: