Այն ինչ ասել է Սասուն Միքայելյանը իրականում այն ծրագիրն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը, ով առաջադրվել է ՀՀԿ–ի ցուցակով։
«Այսինքն, իշխանություն Արցախի փոխարեն։ Սասուն Միքայելյանն արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը: Այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանը»,– ասաց Շահնազարյանը նշելով, որ առաջիկայում ավելի համոզիչ փաստարկներ կներկայացնի այդ թեմայի շուրջ։
Հիշեցնենք, Սասուն Միքայելյանը իր ելույթում երեկ ասել էր. «Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան՝ արցախյան ազատամարտը»:
Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան











