Պատգամավորի դաշնակցական թեկնածու, նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում «սքրին-շոթ» է տեղադրել հետեւյալ գրառումով․ «Իմ քայլի» թեկնածուն իմ էջի վրա, իմ հարցազրույցի տակ, իր գովազդն է դրել: Երեւի մարդը գիտակցել է, որ իմ դիտումների քանակը մեծ է, որոշել է առիթից օգտվել»։

Նշենք, որ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը առաջադրվել է Արաբկիր վարչական շրջանում, իսկ «Իմ Քայլ»-ի թեկնածուն՝ Գեղարքունիքի ընտրատարածքում։