ՀՀԿ–ի ամենամեծ սխալը եղել է այն, որ բավականաչափ կտրված է եղեկ հասարակությունից։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը, ով առաջադրվել է ՀՀԿ–ի ցուցակով։
Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի կատարած ամենադրական քայլին, ապա, ըստ Շահնազարյանի, դա այն արտաքին քաղաքականությունն է, որն իրականացրել են. «Դա իսկապես շատ բարդ է եղել իրականացնել, բայց դա ստացվել է»։
Ըստ Շահնազարյանի, այսօր չկա քաղաքացիական սեկտորը, բոլորը հեղափոխական են. «Բայց այդ քաղաքացիական սեկտորը մոռանում է, որ կայացել է վերջին տաս տարում»։





























