Երեւանում տաքսիստները իդեալական քաղաքագետ են, պրոֆեսիոնալ, ծախու քաղաքագետներից ավելի ուժեղ են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Արարատի մարզի Այգեստան գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ, «Սասնա ծռերի» ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Գրիգորյանը:
Նա նշեց, որ շատերն իր մասին ասում են շատ խելոք քաղաքագետ է. «Ոչ, ես ուղղակի ժողովրդի հետ շփվում եմ: Իմ գաղտնիքը մեկն է, ես ժողովրդի հետ շփվում եմ, տաքսիստների հետ շփվում եմ եւ սնվում եմ այդ գաղափարներով: Դուք խելոք եք եւ կարող եք ճիշտ ընտրություն կատարել: Չեմ հավատում, որ նախկին թալանչիներին կարող եք ձայն տալ: Ոչ մի հայ ձայն չպետք է տա նախկին բանդիտներին, նույնիսկ եթե հարազատ եղբայրը ՀՀԿ-ի ցուցակում է:
Դուք պետք է հասկանաք՝ կամ ստամոքսային երկիր կառուցել, ուտել ու գնալ զուգարան, կամ կկառուցենք երկիր, որտեղ գաղափարախոսություն կա: Աշխարհում միայն գաղափարն է հաղթում: Ուտող-ուրացողները անհետանում են»,-հայտարարեց Ստեփան Գրիգորյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանին կաջակցեն ԱԺ-ում իրենց մեր խմբակցությունով. «Գաղափարներով կսնենք, բայց կյանքում թույլ չենք տա Ղարաբաղը տալ: մենք գալիս ենք, որ Փաշինյանը խորհրդարանում գող ավազակների հետ մենակ չմնա»:











