Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն՝ առաջնորդվելով խելքով եւ ինտելեկտով, այլ ոչ միայն «Դուխով» կարգախոսի ազդեցությամբ: Այս մասին նոյեմբերի 27-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում կրթության, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ «Օրինաց երկիր» կուսակցության օգտին կքվեարկեն այն ընտրողները, որոնք կարողանում են մտածել, ունակ են վերլուծելու եւ հավասարակշռված որոշումներ ընդունելու: «Այսօր երկրի առջեւ լուրջ մարտահրավերներ են կանգնած: Այն փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի ունեցան, ամրապնդում եւ շարունակություն են պահանջում: Առողջապահության ոլորտում, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներում խնդիրները լուծելու համար խորհրդարանում պետք է այնպիսի ուժեր լինեն, որոնք փորձ ունեն եւ կարող են իշխանություններին անհրաժեշտ հուն ուղղորդել»,- նշեց ՕԵԿ առաջնորդը:
Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը բազմամյա գործունեությամբ ապացուցել է իր կայացած լինելը:



























