Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ երբ ես ասում եմ, որ բանակը թալանել են, դրանով վիրավորում եմ ազատամարտի սերնդին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ստեփանավան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Մենք նկատի ունենք Ռոբերտ Քոչարյանի կլանին, Սերժ Սարգսյանի կլանին: Դուք չտեսա՞ք Մանվել Գրիգորյանի տան խուզարկության նկարահանումները: Չիմացա՞ք Արթուր Աղաբեկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին: Չգիտե՞ք, որ բանակում չարաշահումների հարցով մեծ քրեական գործ կա հարուցված ԱԱԾ-ում: Ովքե՞ր եմ սնունդ մատակարարել բանակին, դրանք պատահական մարդիկ չեն եղել: Իսկ այս հիստերիան այն պատճառով է, որ ես հստակ հայտարարել եմ, որ բանակի մատակարարման հին մեխանիզմները թույլ չեմ տալու գործեն»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ իր կառավարության առաջնահերթություն է լինելու ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակ դարձնելը:
Փաշինյանը կոչ արեց՝ ինքնակամ հավաքել, բերել թալանածը. «Պետք է վերադարձնեք էդ փողերը: Ժողովրդով կգանք ձեր հետեւից ու կոպեկ-կոպեկ կստանանք»։











