Երկու ամսով ձերբակալվել է Ռուսաստանի պետական սահմանը խախտելու համար կալանավորված ուկրաինացի նավաստիներից առաջինը։ Որոշումն ընդունել է Սիմֆերոպոլի Կիեւյան շրջանի դատարանը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Վլադիմիր Վարիմեզը ձերբակալվել է մինչեւ 2019թ․ հունվարի 25-ը,- ասել է դատավոր Միխայիլ Բելոուսովը։
Երեքշաբթի պարզ կդառնա 24 կալանավորված ուկրաինացիներից եւս 11-ի դատավճիռը։
Հիշեցնենք, որ խոսքը Ազովի ծովում իրավիճակի մասնակիցների մասին է։





























