Չինաստանում սկսվել է ծառայության ապրանքանիշի առցանց գրանցման համակարգի  աշխատանքը։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության պետական վարչությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։։

Ըստ հաստատության՝ նորամուծությունն «իրենից ներկայացնում է կիրառական ծրագրային համակարգի նորացված տարբերակը»։ Սա ինտեգրված հարթակ է, որը համադրում է հարցման, դիմումի լրացման, ծառայության համար առցանց մուծման եւ գրանցման գործընթացի ավարտի գործողությունները»,- ասվում է վարչության հայտարարության մեջ։  

Վերջին տարիներին Չինաստանում ապրանքանիշերի գրանցման հայտերի թվի աճ է նկատվում։ Հունվարից մինչեւ հոկտեմբեր դրանց թիվը 6 մլն-ի է հասնում, ինչը տարվա կտրվածքով 36,4 տոկոսով ավելի է։ Կանխատեսումների համաձայն՝ այդ թիվը 8 մլն-ից կանցնի։