Վրաստանում գյուղատնտեսության զարգացմամբ հետաքրքրված են գործարարները արդեն երկար ժամանակ է, ձգտում են վրացական թեյը մրցունակ դարձնել միջազգային շուկայում, բայց անարդյունք, գրում է վրացական Journalist.ge գործակալությունը:
Վերջին 10 տարիների ընթացքում թեյի արտադրության եւ իրացման ոլորտը զարգացնելու համար պետությունը տրամադրել է 20 միլիոն լարի, սակայն անօգուտ: Վրացական թեյը զիջում է անգամ ադրբեջանական թեյին, որը կարծես թե նորաձեւ է դարձել: 1996 թվականին Վրաստանից արտահանվել է 16 միլիոն դոլարի թեյ, իսկ 2005 թվականին այդ ցուցանիշը կրճատվել է 1,5 միլիոնով:
Ներկայումս Վրաստանում մնացել է ընդամենը 30 հա թեյի պլանտացիա, ինչը շատ քիչ է:
Ինչպես նշում է գործակալությունը, Ադրբեջանը օգտվեց այն հանգամանքից, որ վրացական թեյը զարգացումը դեպրեսվ շրջան էր ապրում եւ կարողացավ հասնել նրան, որ ադրբեջանական թեյը միայն տեղական շուկայում ունի 20-30 միլիոն դոլարի վաճառք:





























