Բիզնեսմեն Իլոն Մասկի ընկերությունը փորձարկման տրանսպորտային թունելը չի կառուցի Սեփուլվեդ պուրակի տակ, որը Լոս Անջելեսի արեւմտյան հատվածի ամենածանրաբեռնված տրանսպորտային ուղիներից մեկն է: Երեքշաբթի Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Boring Co ընկերությունը իր ծրագրերից հրաժարվել է Բրենթվուդ եւ Բուլվար Սանսեթ շրջանների բնակիչների հայցի պատճառով, որոնք դժգոհ են, որ թունելը կառուցվելու է առանց շրջակա միջավայրի համար հետեւանքների գնահատում անցկացնելու:

The San Diego Union-Tribune պարբերականի տեղեկություններով՝ հայցը ներկայացվել էր մայիսին, սակայն հիմա հետ է վերցվել, քանի որ կողմերը համաձայնության են հասել: Գործարքի պայմանները չեն հրապարակվում:

Bloomberg-ը հայտնում է, որ Մասկի ընկերությունը կավարտի մեկ այլ՝ 3,2 կմ երկարությամբ փորձարկման թունելի կառուցումը Լոս Անջելեսի հարավային Հոթորնե արվարձանում: Դրանով կերթեւեկեն «սքեյթեր»՝ էլեկտրաքարշակային պլատֆորմներ, որոնք թունել կիջնեն վերելակային հորերով: Նախագծի նպատակն է մեծ քաղաքների համար տրանսպորտային համակարգերին անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակումը: Ավելի վաղ Մասկը Twitter-յան իր էջում հայտնել էր, որ թունելը կբացվի դեկտեմբերի 10-ին:

Թունելի բացումը առաջքայլ կլինի Մասկի՝ քաղաքային ստորգետնյա տրանսպորտային համակարգ ստեղծելու ծրագրերի իրականացման ուղղությամբ: