Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը քարոզարշավի մասնակիցներին կոչ  արեց վերադառնալ բարյացակամության դաշտ:

Լրագրողների հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ քարոզարշավը սկսվել էր ավելի վաղ, քան նախատեսված էր: Եվ ԿԸՀ-ն խախտումներ չգտավ, ինչն ըստ Ալավերդյանի, նորություն է: Առաջին օմբուդսմենն ընդգծեց, որ քարոզարշավի ժամանակ սեւ փիար է կիրառվում եւ քարոզարշավի մասնակիցներին կոչ արեց բարյացակամության դաշտ վերադառնալ:

Հարցին, արդյոք նա նկատի ունի վարչապետի պաշտոնակատարին, Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ խոսում է գրեթե բոլոր քաղաքական ուժերի մասին: