Արցախյան ազատամարտը չի կարող համեմատվել որեւէ այլ իրադարձության հետ. այն մեր համազգային հպարտությունն է, մեր ոգին, մեր միասնականությունը, մեր ապագան, մեր ոգեկոչումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Իշխանափոխությունը ավելի վեր դասել Հայ ժողովրդի պատմական հաղթանակից, նշանակում է ստվերել հաղթանակ կերպած բազում նահատակների հիշատակը, ազատամարտի տղաների սուրբ գործը, նշանակում է անհարգալից վերաբերմունք այսօր սահմանին կանգնած սպաների ու զինվորների անուրանալի առաքելության նկատմամբ:
Բնականաբար կան մարդիկ, ովքեր շատ են ոգեւորվել կատարված իշխանափոխությունով: Եվ ի՞նչ է ստացվում, որ ավտոբուսի տակ պառկածները, թմբուկ զարկողները, սոցիալական ցանցերում հայհոյանքներ տարածողները ավելի մե՞ծ հերոսներ են: Չի՛ կարող նման բան լինել: Հանուն ձայներ հավաքելու չի՛ կարելի աղավաղել արժեքները, հատկապես սուրբ արժեքները»:





























