Նոյեմբերի 28-ին «Մենք» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:  

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ դաշինքի առաջնորդներից «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարեւորել է խորհրդարանում ուժի առկայությունը, որն ընդունակ է մատնացույց անել թերությունները եւ իշխանություններին անհրաժեշտ հուն ուղղորդել: «Այն հարցը, թե ով է լինելու վարչապետը, արդեն լուծված է: Բայց խորհրդարանում այնպիսի ուժ պետք է լինի, որը կարող է այլընտրանքային լուծումներ առաջարկել»,- նշել է Սարգսյանը:

Արամ Սարգսյանի ներկայացրած ծրագրի գլխավոր կետերից մեկն է բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը: Նա կարեւոր է համարում նաեւ աշխատատեղերի ստեղծումը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: