Նոյեմբերի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +4+9,

Կոտայքի լեռներում գիշերը` -1+4, ցերեկը՝ +4+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +2+4, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -1+4, ցերեկը՝ +4+9,

Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+14,  

Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը` +12+17,

Արագածոտնի լեռներում գիշերը` -1+4, ցերեկը՝ +4+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +1+3, ցերեկը՝ +10+13,

Արարատում գիշերը` +1+4, ցերեկը՝ +11+14,

Արմավիրում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -1+4, ցերեկը՝ +4+9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +6+11, ցերեկը՝ +14+18, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+13,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +5+10, ցերեկը՝ +13+17: