Հայաստանում բացառիկ իրավիճակ է, հեղափոխությունից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, երբ արդեն պետք է սկսել կառուցել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ասաց «Լուսավոր Հայաստանի»՚ նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականն զբաղեցնող թեկնածու Գեւորգ Գորգիսյանը՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ:
«Լուսավոր Հայաստան կուսակցությունը այս ընտրություններին մասնակցում է կառուցելու պատրաստ եւ ունակ թիմով»,-ասաց Գորիգիսյանը:
Նա նկատեց, որ Նոր Հայաստանում բացառիկ հնարավորություն կա կառուցելու մեր երազանքների Հայաստանը. «Այն Հայաստանը, որտեղ մարդն է գերագույն արժեք, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է ապրել արժանապատիվ: Այդպիսի Հայաստան կերտելու համար է «Լուսավոր Հայաստանը» մտել ընտրապայքարի մեջ»:
Գորգիսյանն ասաց, որ իրենց թիմը ապացուցել է, որ պատրաստ է ներկայացնել քաղաքացու շահը եւ լինել քաղաքացու կողքին:
Նա հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստանի»՚ քվեաթերթիկը թիվ 5-ն է, ցուցակը գլխավորում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը եւ Գեւորգ Գորգիսյանը:



























