ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արգենտինայում G20-ի գագաթաժողովին մտադիր է շփվել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: Այս մասին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ արդյոք նման հանդիպում նախատեսվում է եւ քննարկվելու է արդյոք լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված թեման, գրում է ՏԱՍՍ-ը:
«Սաուդյան արքայազնի հետ շփումները նախատեսվում են», - հաստատել է Պեսկովը: Նրա խոսքով, հետագայում մանրամասների մասին պատմելու է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: G20 գագաթաժողովը տեղի կունենա Արգենտինայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:





























