ՀՀԿ-ն կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լինել բոքսի տանձիկ խորհրդարանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
«ՀՀ քաղաքական համակարգի առողջացման համար մեզ բոքսի տանձիկ չէ պետք, այլ գաղափարական քաղաքական ուժ, որը երկիրը կտանի առաջ»,-ասաց Մարուքյանը:
Նա համոզված է, որ պետք է վերացնել խորհրդարանում միմյանց հայհոյելու մշակույթը. «Ոչ թե ՀՀԿ-ն քրֆի իշխանությանը, իշխանությունը՝ ՀՀԿ-ին»:
Մարուքյանն ասաց, որ միակ ընդդիմությունը լինելու ՀՀԿ-ի հավակնությունը ֆեյք է՝ ՀՀ քաղաքացիները բոլոր մակարդակներում դուրս են մղելու այն ուժերին, որոնք բոքսի տանձիկ են ուզում լինել:
«Հիմա էլ իմացա, որ Վիգեն Սարգսյանն ուզում է միայն ինքը Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճի: Ես հասկանում եմ, մարդիկ ուզում են լինել գլխագրերում: Այն բանվեճը, որ Հ1-ն առաջարկել է՝ բոլոր ուժերի հետ, ճիշտ ֆորմատ է, եթե մի ուժ ուզում է միայն ինքը լինի, ուզում է նվաստացնել մյուսներին: Բացի դա, մի ուժ, որը 4 տոկոս հարց է՝ կհավաքի, թե ոչ, ուզում է մյուս ուժի լիդերի հետ բանավիճել, որը 60 տոկոս է ստանալու»,-ասաց Էդմոն Մարուքյանը:





























