Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎՏԲ կապիտալի» «Ռուսաստանը կանչում է»  համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ընդհանուր առմամբ, դրական է տրամադրված աշխատանքին, սակայն պետք է ընդհանուր շահեր գտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Որքան ես պատկերացնում եմ, զգում եմ, եւ ինքն էլ ինձ այդ մասին ասել է, մենք Փարիզում ճաշում էինք, նստած էին դեմ առ դեմ, մոտ մեկ ժամ զրուցում էինք իրար հետ եւ մյուս գործընկերների հետ, որոնք մեզ մոտ նստած էին: Ընդհանուր առմամբ, որքանով ես հասկանում եմ, նախագահ Թրամփը դրական է տրամադրված աշխատանքին, սակայն պետք է ընդհանուր շահեր գտնել: Եվ դա արդեն ոչ թե ինձանից, այլ վարչակազմից է կախված՝ ԱՄՆ-ում ինչ-որ ընդհանուր կոնսենսուս գտնել, որն այստեղ ամերիկյան էլիտային իր գործընկերների հետ նման աշխատանքին կտրամադրեր», — ասաց Պուտինը: