Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին քիչ ուշադրություն է հատկացվում: Նոյեմբերի 28-ին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում այս մասին ասաց «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, այսօր քիչ ուշադրություն չի հատկացվում 2016-ի ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողներին, սական մոռացված են այն մարդիկ, որոնք գրավել են այդ հողերը: Արամ Սարգսյանը նշեց, որ այսօր Ղարաբաղյան պատերազմի հերոսները ոչ աշխատանք, ոչ էլ արժանավոր կյանքի համար միջոցներ ունեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան:



























