Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ շատ բացթողումներ կան: Նոյեմբերի 28-ին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում այս մասին ասաց «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը կարեւոր փոփոխության հասավ, սակայն նրան օգնություն է պետք սկսած գործը շարունակելու համար: «Նիկոլն իմ ընկերն է եւ հեղափոխություն է արել, բայց իշխանությունների գործունեության մեջ շատ թերություններ ու բացթողումներ կան», - ասաց Արամ Սարգսյանը:
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ սկսածը շարունակելու համար խորհրդարանում նրան հուսալի ուժերի են պետք, որոնք կկարողանան ուղղորդել նրան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:




























