ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կազմել է 485.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.18 դրամ (նվազել  է 1.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.12 դրամ (աճել է 0.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.20 դրամ (նվազել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 222.61 դրամ, ոսկի՝  19,044.27 դրամ, պլատին՝ 13,146.35 դրամ: