Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն էին հանդես եկել հայտարարությամբ, որ նա պատրաստ է 5 միլիարդ դրամի գույք նվիրել պետությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, կառավարությանը դրան որեւէ կերպ չի արձագանքել»,- ասաց նա՝ նշելով, որ դա չի արվել, քանի որ նախ որպես հանրություն՝ պետք է հասկանալ, թե ինչպես ենք վերաբերվում նման դեպքերին, որքանով պետք է նախաձեռնող լինի պետությունը նման դեպքերում:
«Կարեւոր խնդիրներից մեկը լինելու անցումային արդարադատության գործիքներ ստեղծելը: Մարդիկ մեզ քննադատում են, որ այդ գումարների վերադարձը պատշաճ մակարդակով չի արվում: Մենք կարող ենք ուժային ձեւով ասել՝ բերեք, բայց դա կլինի ռեկետ, դա ճիշտ լուծում չէ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ամեն ինչ ճշգրիտ լինի»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ՀՔԾ պետ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերված անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով. «Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին: Այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 1 մլրդ դրամ»:





























