Samsung ընկերությունը Niantic-ի հետ համատեղ սկսել է Հարրի Փոթերի մասին նոր խաղի մշակումը։ Բացառված չէ, որ վիզուալ առումով եւ գործառույթով այն չափազանց նման կլինի Pokemon Go-ին, հայտնում է Oane-ը։
Կորեական ընկերությունում ինսայդերները հայտնում են, որ խոսքը կարող է գնալ Wizards Unite խաղի մասին, որի թողարկումը նախատեսվում է հաջորդ տարվա կեսերին։ Հավելվածը տեղադրված կլինի բոլոր նոր Galaxy Note10-երում, որոնք եւս 2019-ին կթողարկվեն։





























