Քաղաքացիները հոգնել են պոպուլիստական գոռոցներից․ մենք երբեք այդ դաշտում չենք եղել եւ չենք պատրաստվում լինել: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Գեւորգ Գորգիսյանը:

«Հեղափոխությունից հետո կառուցելու ժամանակն է, մենք միշտ կառուցել ենք եւ կառուցելու ենք»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստանը» ընդդիմադիր թեւի առաջին տեղի համար է պայքարում: Չի ընդունում, որ սեւի մենաշնորհը ՀՀԿ-ինն է, սպիտակինը՝ «Իմ քայլինը»:

«Մենք միշտ դեմ ենք եղել հասարակությունը երկու մասի բաժանելուն, մենք միշտ առաջնորդվում ենք պետության եւ հասարակության շահերով, մեր գործունեությունը միտված է եղել պետականաշինությանը, առաջիկայում էլ նույնն ենք անելու, մենք գնում ենք խորհրդարան փոխզսպելու իշխանությանը»,- ասաց նա:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: