Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 17-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նիստում քննության են առնվել ներկա եւ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները, դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունավետության բարձրացման հարցեր:





























