Ռուսաստանի հարցման համաձայն` Ֆրանսիայում կալանավորվել են հայտնի գործարար Բորիս Բերեզովսկիի երկու նավերը 20 մլն դոլար արժողությամբ: Բացի այդ, կալանքի տակ են նաեւ Բերեզովսկիին պատկանող այլ թանկարժեք սեփականությունը, այդ թվում նաեւ կտավները: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ՌԴ Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան:
«Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության եւ Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում, ֆրանսիացի իրավապահ մարմինները կալանք են դրել Բորիս Բերեզովսկիին պատկանող երկու նավերի եւ այլ սեփականության վրա»,- տեղեկացրել է Մարինա Գրիդնեւան:
Կալանքն իրականացվել է Ռուսասատանի Գլխավոր դատախազության հարցման համաձայն` Բորիս Բերեզովսկիի դեմ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում: Նավերը կալանավորվել են Ֆրանսիայի հարավայիհն ափին գտնվող Ժուքն նեղուցում`ավելի վաղ Ռուսաստանի դատախազության հարցման համաձայն կալանավորված Բերեզովսկուն պատկանող առանձնատնից ոչ հեռու:
Ռուսաստանցի քննիչի եւ դատախազի ներկայությամբ` ֆրանսիացի ոստիկանները, նավերից բացի կալանք են դրել Բերեզովսկիին պատկանող այլ թանկարժեք ունեցվածքի վրա, այդ թվում նաեւ` նկարների եւ այլն: Բոլոր երկրների իրավապահների համագործակցությամբ` ողջ աշխարհում շարունակվում է Բերեզովսկիի սեփականության որոնումը:





























