ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հետաքրքրվել է, նախազգուշացրել է արդյոք Կիեւը ռուսական կողմին Կերչի նեղուցով իր նավերի անցնելու մտադրության մասին մինչեւ որ ուկրաինացի նավաստիները խախտել էին ռուսական սահմանը եւ ձերբակալվել:
«Հարց հնչեց՝ եղել է արդյոք նախազգուշացում: Նրանք տեղեկեացրե՞լ են, որ անցնում են: Որովհետեւ ես կարծում եմ, նրանք համակարգ ունեմ», — հետաքրքրվել է նախագահը՝ հավելելով, որ իրեն դուր չի գալիս այն ինչ տեղի է ունեցել:
Նա նաեւ հայտարարել է, որ որոշում կկայացնի այն մասին, արդյոք Արգենտինայում G20 գագաթաժողովում կկայանա իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Կերչի նեղուցում եւ Ուկրաինայի արեւմուտքում Ռուսաստանի գործողությունների մասին ազգային անվտանգության թիմի զեկույցից հետո:





























