Ես չեմ մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես կատարում եմ իմ աշխատանքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է մասնակցել նախընտրական քարոզարշավին։
«Կարծում եմ աշխատանքի արդյունավետ կատարումն ամենամեծ օգուտը կլինի իմ կողմից»,–համոզմունք հայտնեց նա։
Գեղամ Գեւորգյանը շեշտեց՝ ընտրություններից հետո ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը, սակայն դժվարացավ պատասխանել հարցին՝ նախադրյալներ կան, որ կշարունակի։
Նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց՝ ուղղորդումներ նախարարությունում չկան, աշխատողները ազատ են, կառավարությունը հստակ մեսիջ է փոխանցել՝ որեւէ ուղղորդման ձեւ չլինի։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին։





























