Microsoft ընկերությունը 480 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է շահել ԱՄՆ-ի բանակի համար լրացված իրականության տեխնոլոգիաներով սարքերի մատակարարման համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ գործակալության, խոսքը Microsoft HoloLens համակարգի մասին է՝ խառը (լրացված) իրականության ակնոցների, որոնք նախկինում արդեն օգտագործվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ԶՈՒ կողմից մարզումների ժամանակ, սակայն այժմ ամերիկյան բանակը մտադիր է սարքը կիրառել իրական գործողությունների ժամանակ:
«Լրացված իրականության տեխնոլոգիաները զինվորականներին ավելի լավ որակի եւ ավելի շատ տեղեկություններ կտրամադրեն որոշումներ կայացնելու համար: Տվյալ աշխատանքը կընդլայնի մեր վստահելի հարաբերություններչը ԱՄՆ ՊՆ հետ»:
Մրցույթի հետ կապված փաստաթղթերում նշվել է, որ բանակի համար պահանջվում են համակարգեր, որոնք թույլ կտային ավելացնել հեռահարությունը՝ բարձրացնելով հայտնաբերելու, որոշելու եւ հակառակորդին միանալու ունակությունները:
Մասնավորապես գիշերային տեսանելիությունը, ջերմային զոնդավորումը, լսողական պաշտպանությունը, այնպիսի կենսական կարեւորություն ունեցող ցուցանիշների չափումը, ինչպիսիք են շնչառությունը, ինչպես նաեւ պատրաստության աստիճանը եւ ուղեղի ցնցումը:
Բանակը մրցույթի հաղթողին առաջարկել է երկու տարվա ընթացքում մոտ 2,5 հազար սարքեր առաքել, իսկ հետագայում ավելացնել գնված արտադրանքի քանակը:
HoloLens ակնոցները մշակվել են 2016 թվականին, սակայն գործակալությունն ընդգծում է, որ այդ ապրանքատեսակների համար դեռեւս լայն շուկա չկա: Հաղորդվում էր, որ 2018 թվականի գարնանը Microsoft-ը կարողացել էր վաճառել մոտ 50 հազար սարք:





























