Իրանի ռազմածովային ուժերի բարձրաստիճան մի պաշտոնյա հաստատել է այն տեղեկությունը, որ 2 իրանական ռազմանավ անցնելու են Սուեզի ջրանցքը եւ մտնել Միջերկրական ծովի ջրեր։ Այս մասին տեղեկացնում է Press TV՝ չբացահայտելով աղբյուրի անունը, ու չհստակեցնելով ռազմանավերի Միջերկրական ծով անցնելու ժամկետը։
Ըստ Press TV-ի՝ աղբյուրը նշել է, որ Իրանի իշխանությունները ռազմանավերի ջրանցքն անցնելու հարցով դիմել են պաշտոնական Կահիրեին, որպեսզի ապահովի իր նավերի անցումը։
Նշենք, որ այս հարցի կապակցությամբ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Իրանի այս քայլը սադրանք է ուղղված Իսրայելի դեմ։





























