Բոլոր կոռուպցիոն կծիկները քանդվել են եւ քանդվում են։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ դրա համար պետք է որոշակի ժամանակ, դրանք ընթացակարգեր են։
«Հիշո՞ւմ եք, ես ասում էի, որ կա ԱԺ պատգամավորի գործ, այդ գործն էլ է բացահայտվելու։ Ասում էի, որ Հյուսիս– Հարավի հետ կա գործ, այդ գործն էլ է բացահայտվելու։ Բոլոր գործերն էլ բացահայտվելու են»։
Փաշինյանը խոստացավ, որ այդ բոլոր կոռուպցիոն գործարկների արդյունքում պետությունից գողացված գումարները հետ են բերվելու.«Ժողովուրդ, ուզում եմ ձեր թույլտվությունը ստանալ, որ այդ կոռուպցիոն գործարկներից հետ բերված գումարները առաջին հերթին ծախսենք մեր զինված ուժերը զարգացնելու, սպայական կազմին, մեր զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար։ Դուք դրա հետ համաձայն եք, թե՝ չէ»։



























