Եգիպտոսի Զիված ուժերի Գերագույն խորհուրդը հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածուին առաջիկա նախագահական ընրություններում: Փետրվարի 11-ին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո պետության ղեկը գտնվում է զինվորականների ձեռքին: Դադարեցված է Սահմանադրության գործունեությունը, խորհրդարանը լուծարված է, իսկ Ահմեդ Շաֆիկի կառավարությունն աշխատում է ժամանակավոր պաշտոնակատարի  կարգավիճակում:

Գերագույն խորհրուրդը ղեկավարող  ԶՈՒ նախարար Հուսեյն Տանտաուին ներկայացնում է երկիրը ներքին եւ արտաքին ասպարեզում:

Նշենք, որ Մուբարաքի հրաժարանից անմիջապես հետո  բանակը հայտարարել է, որ մտադիր չէ բռնագրավել իշխանությունը եւ իշխանության ղեկն ընտրություններից հետո կփոխանցի քաղաքացիական իշխանություններին:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հունվարի 25-ից հակակառավարական  գործողություններ են սկսվել, որոնց մեկնարկից մինչ օրս տարբեր տվյալներով շուրջ  300-350 մարդ  է զոհվել, 1500-ից ավելի մարդ վիրավորվել է: