Ամերիկյան կողմը հաստատել է Արգենտինայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Մամուլի ասուլիսի ժամանակ Պեսկովին հարցրել են, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ բանակցությունները Վաշինգթոնի կողմից չեն հաստատվել, եւ որ Թրամփը կարող է վերջին պահին հանդիպումը չեղարկել:

«Բանն այն է, որ Վաշինգթոնը հանդիպումը հաստատել է, ուստի չգիտեմ ձեր հարցին ինչպես պատասխանել»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ զրույցը տեղի կունենա մինչեւ գագաթնաժողովի ավարտը, ուստի ժամանակային շրջանակաները խիստ սեղմ կլինեն: