«Իմ քայլը» դաշինքը անարդյունավետ քաղաքական տեխնոլոգիա է կիրառում: Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ի կողմից կիրառվող քաղաքական տեխնոլոգիան ավելի հաջող է, հաշվի առնելով, թե ինչ նպատակներ է այն հետապնդում, քան «Իմ քայլը» դաշինքի օգտագործած տեխնոլոգիան:
Վիգեն Հակոբյանը նշեց, որ որպես լոգո երեք ծեծված արտահայտությունների ընտրությունը, որոնք ոչ ոք չի հիշի, շատ քչերի վրա կարող է ազդեցություն ունենալ: «Ընդհակառակը, «սեւ եւ սպիտակ» գույնով մյուս բոլոր քաղաքական ուժերից տարբերվելու փորձը, ավելի զգալի ազդեցություն կունենա», - ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:



























