Արտերկրա մամուլում հայտնվել է տեղեկատվություն, որ ահաբեկչությունների վտանգով պայմանավորված տարբեր երկրներում փակվել են Իսրայելի ներկայացուցչությունները:

Ինչպես տեղեկացնում է թուրքական  Milliyet թերթը, մասնավորապես, փետրվարի 11-ին փակվել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը, իսկ Ստամբուլում` իսրայելյան հյուպատոսությունը: Արդեն փետրվարի 15-ին Իսրայելի ԱԳՆ-ից աղբյուրները տեղեկացրել են «Հարեց» թերթին, որ վերջին շրջանում արտերկրում Իսրայելի մի շարք ներկայացուցչությունների շրջակայքում նկատվում են մի շարք կասկածելի իրադարձություններ: 

ԱԳՆ աղբյուրների գնահատմամբ,  դա կարող է վկայել ահաբեկչությունների նախապատրաստման մասին, ամենայն հավանականությամբ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Իմադ Մուռանիեի մահվան տարելիցի կապակցությամբ: Դիվանագետները Թուրքիայում եւ մի շարք այլ երկրներում աշխատում են տնից: Դեռ հայտնի չէ, երբ կվերականգնվի դիվանագիտական ներկայացուցչությունների կանոնավոր աշխատանքը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, փետրվարի 14-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը փակվել է։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այն փակվել է տեխնիկական պատճառներով։