Հայաստանում այսօրվա դրությամբ 461 հազար թոշակառու կա, որոնք չեն կարողանմում գոյատեւել իրնց թոշակի հաշվին: Այս մասին նոյեմբերի 29-ին Երեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում ապրում է մոտ 200 հազար միայնակ մայր: «Բայց սա միայն պաշտոնական տվյալների համաձայն: Իրականում, նրանք շատ ավելի շատ են:

Այս սոցիալական խմբերը պետության կողմից ոչ մի աջակցութուն չեն ստանում: Մենք առաջարկում ենք Հայաստանում մայրական կապիտալի ներդրման մասին օրենք ընդունել», - ասաց Բաղդասարյանը:

Սա, նրա խոսքով, թույլ կտա երեխայի ծնվելուց հետո մայրական կապիտալ ձեւավորել, որը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն երեխայի դաստիարակման եւ հետագա կրթության համար, այլեւ կնպաստի այլ լրացուցիչ ծախսերի իրականացմանը: