Թերթը հայտնում է, թե Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը 13-15-ը Բեռլինում Սումգայիթյան եղեռնագործության հիշատակի միջոցառում է անցկացվելու:
Նախ` ԳԴՀ մայրաքաղաքի կենտրոնում` Հումբոլտ համալսարանի կենտրոնական շենքի առջեւ` ցույց եւ հսկում, այնուհետեւ` Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի ավետարանական Լուիզենքիրշեում` հոգեհանգստյան պաշտոն, որ կմատուցի համայնքի հովիվ Գնել Գաբրիելյանը: Օրվա բանախոսները երկուսն են` Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը եւ Գերմանիայում ԼՂ Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
«Այսօր մեր պարտքն է հիշյալ ոճրագործությունը միջազգային հանրությանը ներկայացնել` պահանջելով պատշաճ գնահատական տալ կատարվածին»,- ասված է ԳԿԽ հաղորդագրության մեջ:





























