Խորհրդարանական հանձնաժողովները կքննարկեն Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգի թարմացված տարբերակը։ Օրենսդիր բարձրագույն մարմնում կկայանա արտաքին կապերի, պաշտպանության եւ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովների միավորված նիստը։

Դրան ներկա կգտնվեն հասարակական կազմակերպություններ եւ քաղաքական կուսակցություններ։ Փաստաթղթի բովանդակության հետ ներկաներին կծանոթացնի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Բաթու Քութելիան։

Այս հարցով առաջին աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 15-ին։