Հայաստանի ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի 2013 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար մարզեր գործուղվելու հրամանի լուսանկարը եւ գրառում կատարել այս թեմայով:

«Հրաման չէ, արվեստի գործ է:

Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր (դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե ոչ)։ Նաեւ հիշենք, թե ով էր կրթության եւ գիտության նախարարը»,-գրել է Արայիկ Հարությունյանը: