Սասուն Միքայելյանը վրիպել է, նա վրիպել է մի հարցում, որը իրենց ներքին խոհանոցում քննարկման առարկա է դարձել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդդ, ավելի կարեւոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։
Իսագուլյանը կոչ արեց քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին, նախընտրական շրջանում զերծ մնալ Արցախի հարցը խաղաքարտ դարձնելու նկրտումներից, ինչպես նաեւ բանակին վերաբերող հարցերից:
Նա հորդորեց քաղաքական ուժերին՝ քննարկման առարկա չդարձնել նաեւ բանակին վերաբերող խնդիրները:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված հայտնի հայտարարությանը, Իսագուլյանը նկատեց, որ դա էմոցիոնալ հայտարարություն էր:
«Որեւէ հակասություն չկա Բակո Սահակյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, այդ ամենը էմոցիաների տակ արված հայտարարություններ են»,-ասաց նա եւ հավալեց.
«Արցախի իշխանությունները շատ պարկեշտ են, երբեւէ թույլ չեն տվալ Հայաստանին վերաբերող որեւէ խնդրի հետ կապված նման հայտարարություններ անել»:











