ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարի 17-ին հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
Քլինթոնը հայտարարել է, թե ուրախ է պետքարտուղարությունում դիմավորել իր վրացի գործընկերոջը:
Գրիգոլ Վաշաձեն ընդգծել է, որ Վրաստանի համար մեծ պատիվ է լինել ԱՄՆ ռազմավարական գործընկեր: Վաշաձեն բանակցությունների ընթացքում հերքել է, թե Վրաստանը պաշտոնապես հրավեր է ստացել իր տարածքում Հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադար տեղադրել:
Ընդ որում Վաշաձեն ընդգծել է, որ Վրաստանը հանդես է գալիս «Միացյալ Նահանգների հետ ամեն տեսակ համագործակցության, այդ թվում` ռազմական, օգտին»:
Նշենք, որ ամերիկյան սենատորների խումբը առաջարկել էր ՀՀՊ ռադար տեղադրել ոչ թե Թուրքիայում, այլ Վրաստանում:





























