Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության պետ Պյոտր Ցիգիկալը հայտարարել է, որ 16-ից 60 տարեկան Ռուսաստանի տղամարդ քաղաքացիների մուտքը երկիր սահմանափակվում է Ուկրաինայի 10 մարզերում ռազմական դրության պատճառով, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ցիգիկալը նշել է, որ անցակետերում վերահսկողության ուժեղացված միջոցառումներ են անցկացվում: «Այսօրվա, դրությամբ սահմանափակված է օտարերկրացիների, նախ եւ առաջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը: Սահմնափակված է մինչեւ 60 տարեկան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը», - ասել է Պետական սահմանապահ ծառայության պետը:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ սահմանին Ուկրաինայի քաղաքացիների անցման ժամանակ սահմանափակումներ չկան: «Մարդասիրական իրավիճակի ստեղծման դեպքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար, որոնք օրինակ, հուղարկավորության կամ այլ հումանիտար նպատակների համար են գալիս, մենք նրանց թույլ ենք տալիս անցնել», - հավելել է նա:





























