«Սասնա Ծռեր»-ի անդամները, իհարկե, հայրենասեր են, բայց հայերին դեմ հայրենասերներ, նրանց գաղափարները կործանարար են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
«Սասնա Ծռեր»-ի ելույթները կործանարար են: Ես կարդացել եմ «Սասնա Ծռեր»-ի անդամների ելույթները, որտեղ նրանք կոչ են անում իրենց օգտին քվեարկել դեկտեմբերի 9-ին: Նրանք առաջարկում են լիովին վերացնել ՌԴ-ի հետ հարաբերությունը, լինել միայն ԱՄՆ-ի հետ եւ այլն: Մինչդեռ Հայաստանը, պետք է բոլոր երկրների հետ բարեկամ լինի, չվիճի ՌԴ-ի հետ մի տարածաշրջանում, որտեղ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ստեղծել են իրենց միությունը, Ռուսաստանը հզորացրել է իր միությունը Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,- ասաց Տեր-Գրիգորյանցը:
Նա նաեւ հիշեցրեց, որ 102-րդ ռազմական բազան ստեղծվել է իր կողմից Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով:
«Դա պոմիդորների եւ վարունգների պահեստ չէ, դա ռազմական օրգանիզմ է, որի միջոցով Ռուսաստանն այստեղ է գտնվում: Այդ բազան վերացնելը նշանակում է կորցնել ՌԴ հետ կապը, որի հետ մենք ամբողջ կյանքում միասին ենք: Պետք չէ առճակատում ստեղծել, եւ պետք չէ, որ այդ գործի մեջ խառնվեն նրանք, ովքեր չպետք է այդ անեն: Եթե նրանք չեն հասկանում, որ նրանց առաջարկածը դավաճանական գործողություն է, որը կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը: Այս աշխարհում չի կարելի մենակ մնալ, անպայման պետք է դաշնակցային հարաբերություններ լինեն»:











