Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչները փակել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մեքենաների շարասյունի ճանապարհը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Գյուղի բնակիչները ճանապարհի մեջտեղում սեղան էին գցել՝ մրգերով, կոնֆետներով եւ Մարուքյանին հայկական կոնյակ հյուրասիրեցին: Մարուքյանն էլ որպես երախտագիտության նշան Հայաստանի բարգավաճման համար կենաց խմեց:

Նշենք, որ Մարուքյանը եւ նրա թիմն ուղեւորվում են Գյումրի: