ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է այն տեղեկատվությանը, թե իր ընկերությունը մտադիր է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 50 մլն դոլարանոց պենտհաուս նվիրել։ Այդ մասին նա գրել է Twitter-ում։

Թրամփի խոսքերով՝ ինքը, լինելով հաջողակ ձեռնարկատեր, որոշել է նախագահ դառնալ եւ շարունակել «իր շատ հաջողակ բիզնեսը» նախագահական քարոզարշավի ժամանակ՝ տեղեկացնում է Lenta-ն։

Ավելի վաղ, նոյեմբերի 30-ին հայտնի էր դարձել, որ Թրամփի The Trump Organization ընկերությունը մտադիր է եղել Պուտինին Մոսկվայում կառուցվող «Թրամփ-Թաուեր» աշտարակում պենտհաուս նվիրել։